Պոմպեոն ինքնամեկուսացել է․ նա այժմ գտնվում է բժշկական ծառայության հսկողության ներքո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

պոմպեո

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպը:

«Պետքարտուղարը շփվել է կորոնավիրուսի դրական թեստ հանձնած անձի հետ, պետքարտուղարը հանձնել է թեստ, որը եղել է բացասական, սակայն նա կանցնի ինքնամեկուսացման»,- նշել է գերատեսչությունը:

Պոմպեոն այժմ գտնվում է պետական դեպարտամենտի բժշկական ծառայության հսկողության ներքո:

--00--ԱՀ