ԱՄՆ-ը Թուրքիային պարտք է 58 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարությունն ԱՄՆ-ի արտաքին պարտքի և ազգային եկամուտի վերաբերյալ տվյալներ է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ  ԱՄՆ-ի պարտքը գերազանցել է ազգային եկամուտը: Մեկ շնչի հաշվով արտաքին պարտքն անցել է 61.000 դոլարը:

Աղբյուրի փոխանցմամբ` եթե ԱՄՆ-ի ազգային պետական եկամուտը բացառությամբ (չհաշված մասնավոր սեկտորը) տարեկան կազմում է 18.5 տրիլիոն դոլար, մինչդեռ արտաքին պետական պարտքը կազմում է 19.9 տրիլիոն դոլար: Իսկ մասնավոր սեկտորով հանդերձ ԱՄՆ-ի ընդհանուր պարտքը կազմում է 66.6 տրիլիոն դոլար:

ԱՄՆ-ն Թուրքիայի պահուստներում 58.3մլրդ դոլար արժողությամբ պարտատոմսեր ունի: 

Ըստ տվյալների` ԱՄՆ-ի արտաքին պարտքի ցանկում Թուրքիան 23-րդն է:  Առաջին տեղում Ճապոնիան է, իսկ 2-րդ տեղում՝ Չինաստանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս