Պայմանագրային զինծառայողը «Մարտունի» ԲԿ-ից տեղափոխվել է ռազմական ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 6, 24News

հասարակական

Հունվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին, որ մի քաղաքացի այցելել է շտապօգնության ծառայություն և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել բուժաշխատողների հասցեին, խաթարել է բնականոն աշխատանքը և ոտքով հարվածել ու շուռ է տվել սենյակում տեղադրված սեղանը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 35-ամյա Շերամ Հակոբյանն է, ով ոստիկանների կողմից հրավիրվել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել:

Աղբյուրի տեղեկություններով՝ այնուհետև Շ. Հակոբյանը նախապատրաստված նյութերով ներկայացվել է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժանմունք: Պարզվել է, որ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում ՝ որպես պայմանագրային զինծառայող: 

--0--ԿԿ