Դոնալդ Թրամփի Ֆեյսբուքի և Թվիթերի հաշիվներն արգելափակվել են. նա կանոններ է խախտել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 7,  24News 

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ֆեյսբուքյան և Թվիթերյան հաշիվներն արգելափակվել են: Այս մասին հայտնում է BBC-ն: Հաշիվներն արգելափակումից կհանվեն, եթե ջնջվեն այն գրառումները, որոնցում նշվում է գողացված ընտրությունների մասին:

Բլումբերգ գործակալության լրագրող Կուրտ Վագներն ավելի ուշ հայտարարել է, որ Թրամփը վերացրել է իր Թվիթերյան էջում արված խախտումը: Այս տեղեկությունը հաստատել է Թվիթերի ներկայացուցիչը:

«Հայտնի չէ, թե երբ է Թրամփը հեռացրել գրառումը: Ամենայն հավանականությամբ, այդ օգտահաշիվը հասանելի կլինի օգտատիրոջ համար վաղն առավոտյան»,- ասել է լրագրողը:

--00--ԱԹ