«Արարատ»-ի դարպասապահը հեռացել է ակումբից

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News  

Արարատ

Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը Երևանի «Արարատի» և դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչի միջև։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբ ֆուտբոլիստն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին» և մասնակցել VBET Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպման։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Ստեֆանովիչին և հաջողություն մաղթել հետագա կարյերայում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

 --00—ՄՀ