Միքայել Մինասյանն առաջարկում է փորձաքննության ենթարկել Արարատ Միրզոյանի ձեռագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս հերքում է Մինասյանի հայտարարությունն առ այն, որ վերջինս Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է:

«Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարցման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը:

Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել Հայաստանի ԱԱԾ գործակալ:

Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա:

Հ.Գ. ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու  թուրքի գործակալների ոհմակ»,- գրել է Միքայել Մինասյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հերքեց Միքայել Մինասյանի այն հայտարարությունը, որ Միրզոյանը տարիներ շարունակ հանդիսացել է Թուրքիայի գործակալ: 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս