Հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը. Գայանե Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

․

«Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել երկրի անվտանգության և առողջապահական համակարգը չծանրաբեռնելու տեսանկյունից: Այս մասին ՀՀ Կառավարությունը ֆեյսբուքյան էջում տեղադրված հարցազրույցում ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

«Որոշ սահմանափակումներ մեղմացվել են.

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստան նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե ունեն ՊՇՌ բացասական թեստ։

Հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները»,- ասել է Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս