Առաջիկա շաբաթում սպասվում է կորոնավիրուսի ավելի քան 7000 նոր դեպք. Գայանե Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

կորոնավիրուս

«Հիվանդացության մոտավորապես 90 տոկոսով աճ ունենք: Առաջիկա շաբաթվա ընթացում սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպք», - այս մասին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ներկայացնելով կորոնավիրուսի հայաստանյան վիճակագրությունը:

Սահակյանը տեղեկացրեց, որ մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է, միաժամանակ նշեց, որ ամեն ինչ արվում է պատվաստումները մյուս շաբաթվանից սկսելու համար:

--0--ԿԿ