Սպիտակ-Գյումրի և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

ճանապարհներ

Հունվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Սպիտակ-Գյումրի և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

--00--ԱԹ