Իմքայլականները կարող են «քցել» Փաշինյանին․ արտահերթ պրոցեսները հենց իր համար են ռիսկային

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 27,  24News  

Վազգեն Մանուկյանը ժողովրդին կոչ է արել դիմել իր օրինական իրավունքին՝ ապստամբությանը, թեև անձամբ ես չէի ցանկանա գնալ այդ ճանապարհով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը կարծում է, որ հնարավոր կլինի խուսափել շատ ավելի վատ զարգացումներից, եթե իշխանությունը գիտակցի, որ պետք է հեռանալ։

«Հանրության մեջ պրկված նյարդ կա, և այն անպայմանորեն պայթելու է։ Աստված չանի, որ պայթի հաշվեհարդարների տեսքով։ Վաղը ժողովուրդը զարթնելու է։ Քանի ունեք առանց հաշվեհարդարների հումանիտար միջանցքի հնարավորություն, օգտվե՛ք»,- ասել է նա։

Զոհրաբյանը մտածում է, որ Փաշինյանը հիմա վախենում է հրաժարական տալ, որովհետև չի վստահում իմքայլականներին։

«Նա կարծում է, որ «Իմ քայլը» «կգցի» իրեն և կմիանա ընդդիմությանը»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԹ