Հայրս պատերազմի ընթացքում կորցրեց աշխատանքը․ զինծառայողը՝ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Այվածքաբանության ազգային կենտրոն և տեսակցել ապաքինման փուլում գտնվող հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայրենիք են վերադարձել շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

--0--ԿԿ