Ո՞վ է քաղաքական, ռազմական, բարոյական պատասխանատուն մեր հայրենակիցների՝ գերի ընկնելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 29,  24News   

Աբրահամյան

Բոլորս տարբեր առիթներով, խողովակներով բարձրաձայնում ենք գերիների հայրենադարձման խնդիրը, բայց, աստիճանաբար, մեզանից անկախ, որոշների դեպքում՝ գիտակցված, երկրորդ պլան մղում մեր հայրենակիցների՝ այդ կարգավիճակում հայտնվելու դրդապատճառները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞վ է քաղաքական, ռազմական, բարոյական պատասխանատվություն կրում մեր հայրենակիցների՝ գերության մեջ հայտնվելու համար։

Եվ ո՞վ է պատասխանատուն/ները։

Շատ կարևոր է այս խնդիրը հասկանալու, մշտական օրակարգում պահելու և ինչ որ փուլում իրավական հարթություն մղելու համար։

 --00—ՄՀ