Դիմել եմ ՀՖՖ «Փյունիկին» պատասխանատվության ենթարկելու խնդրանքով․ Էդգար Մանուչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News       

Մանուչարյան

  

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայտարարություն Փյունիկի հետ ունեցած մեր վեճի մասով։
ՀՖՖ Վեճերի լուծման պալատի սույն թվականի ապրիլի 6-ի որոշմամբ սահմանվել էր, որ Փյունիկը պետք է ինձ երեք մասով «քիչ-քիչ» վճարի և հունիսի 1-ին վերջնական կատարի իր ֆինանսական բոլոր պարտականություններն իմ նկատմամբ, բայց այդպես էլ չկատարեց՝ հավատարիմ մնալով իր գործելաոճին, որը հենց սկզբից որդեգրել էր ակումբը նրա նախագահ Սողոմոնյանի կարգադրությամբ, ամեն կերպ խախտել, չկատարել, ձգձգել, փորձել ինչ-որ բան պոկել, քցել, քչացնել, մարդ ուղարկել և այլն։ Պարզվում է, որ նման դեպքեր էլի են եղել ուրիշ ֆուտբոլիստների հետ, մի քիչ հետ գնացեք և կպարզեք։
Այսօր արդեն դիմել եմ ՀՖՖ-ին և Վեճերի լուծման պալատին, խնդրել եմ խիստ պատասխանատվութան ենթարկել նման գործելաոճի, ակնհայտ խախտումների համար։ Խնդրել եմ, որպեսզի ակումբը պատասխատվություն կրի նյութապես և արգելվի տրանսֆերների հետագա կատարումը, տուգանքներով և արգելքներով փորձենք ուշքի բերել ակումբի ղեկավարությանը և պատասխանատուներին, որ հասկանան, որ պետք չի մեծ-մեծ «փռթել, թե Մանուչարյանի գործը հավանական ա հաղթենք, դրանից հետո թող պատժվի, որ մյուսներին դաս լինի»։ Սրանք Սողոմոնյանի մտքերից են վերջերս հրապարակված նամակագրությունից, որը եղել էր իր և ակումբի նոր գնորդի միջև, որը տենց էլ չհասկացանք ինչ է եղել, երևի այս դեպքում էլ մի մութ բան արել են, իրար քցել, կեսից հետ կանգնել, մեջտեղում տուժել է թիմ և ֆուտբոլը, ակումբից մեկը մյուսի հետևից հեռանում են ֆուտբոլիստներ և այլն։
Հիմա, եթե Սողոմոնյանը և Փյունիկը դիտավորյալ և ակնհայտ չեն կատարում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ՎԼՊ-ի օրինական ուժի մեջ մտած որոշումը, արդյո՞ք թքած չունեն դրա կարևորության վրա, արդյո՞ք չեն անտեսում ՎԼՊ ինստիտուի գոյությունը և հեղինակությունը, արդյո՞ք չեն առհամարհում կարգուկանոնը։ Դիմել եմ ՀՖՖ-ին ու ակնկալում եմ համապատասխան և կոշտ պատասխան Փյունիկի անգործության դեմ, ակնկալում եմ համապատասխան որոշում և պատասխանատվություն, որով մեծ խնդիրներ կլինեն Փյունիկի համար՝ հասկանալու համար, որ կարգուկանոն կա նախ և առաջ, հետո սեփական «ամբիցիաներ»։ Մինչև այս, ՎԼՊ նախորդ որոշումն ավելի ձեռնտու էր ակումբի համար, քան ինձ, քանի որ, նախ, բավականին ժամկետ տվեցին ակումբին, ինչպես իրենք ուզում էին, որպեսզի անիմաստ ձգձգեն և ուշ վճարեն, բացի դա, պարգևավճարներս հետ պահանջեցին, նման օրենսդրություն և պրակտիկա գոյություն չունի ֆուտբոլում, ի դեպ, փոխհատուցումս էլ մասնակի բավարարեցին՝ ինձ զրկելով նաև արձակուրդային վճարներից, բայց դրանից հետո էլի համաձայնեցի և չբողոքարկեցի։ Մի խոսքով, շատ բան կա ասելու, խոսելու, որոնք էլի են կրկնվելու, եթե ամին ինչ չփոխվի և մեղավորները չպատժվեն։
Մի խոսքով այսօր կրկին բողոք-դիմում ենք ներկայացրել ՀՖՖ, սպասում եմ ՀՖՖ և ՎԼՊ արդարացի որոշման, որի արդյունքում իմ իրավունքները կվերականգնվեն վերջապես, իսկ ակումբը ռեալ պատասխանատվության կենթարկվի։»

Տեսանյութեր

Live

Լրահոս