Առաջիկա օրերին սպասվում են ձնախառն անձրևի և անձրևի տեսքով տեղումներ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News   

ձյուն

Հանրապետությունում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

եղանակ

Երևանում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 5-ի գիշերը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև։

եղանակ

--00—ՄՀ