Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է․ դատական նիստն ընդհատվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 10, 24News

Thumbnail

Երևան ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի շրջանակում քննվում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու հարցը: Նիստի ընթացքում Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, և նրա համար շտապօգնություն է հրավիրվել․ նիստն ընդմիջվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է Մանվել Գրիգորյանի փաստաբանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև ապրիլյան պատերազմի օրերին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: