16 ընտանիք՝ 90 քաղաքացի, արդեն բնակություն է հաստատել Ասկերանի Պատարա գյուղում․ Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

․

Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆբ-ի իր պաշտոնական էջում գրել է․

«Տեղահանված մեր հայրենակիցներից 16 ընտանիք՝ 90 քաղաքացի, արդեն բնակություն է հաստատել Ասկերանի Պատարա գյուղում, ինչպես նաև Հարավում։

Կահավորումը և առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկան ապահովում ենք՝ տների բարեկարգմանը և ընտանիքների բնակեցմանը զուգահեռ։

Բնակարանային 1-ին փուլի ծրագիրը՝ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի՝ մեր վերահսկողության տակ գտնվող գյուղական համայնքներում ապրելու, շարունակվում է»։

--00--ԱՀ