Ադրբեջանական գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

Մարալ Նաջարյան

Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ։ Բարի վերադարձ Մարալ», – գրել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Նաջարյանը գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին, երբ փորձել էր գնալ Շուշի և դուրս բերել իր իրերը:

--00--ԱՀ