«Հրազդան» բժշկական կենտրոնի աշխատակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

հասարակական

Օրեր առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 7-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող «Հռիփսիմե» հանդիսությունների սրահում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել բժիշկների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրազդանի ոստիկանները պարզել են, որ այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում նշված սրահի 2-րդ հարկի նախասրահում վիճաբանություն է տեղի ունեցել Հրազդանի բնակիչ՝ 41-ամյա Աղասի Բարսեղյանի և Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ռուբեն Վասիլյանի միջև, որի ժամանակ Ա. Բարսեղյանը գոտկատեղից հանել է ատրճանակը , սակայն վիճաբանության մասնակիցները կարողացել են նրա ձեռքից խլել այն։ Վ

իճաբանության ժամանակ Ա. Բարսեղյանը քաշքշել, ապա մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ռ. Վասիլյանի մարմնի տարբեր մասերին։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 10-ին, Հրազդանի ոստիկանները Ա. Բարսեղյանին հայտնաբերել են իր տանը, որտեղից բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, այնուհետև նա իր բնակարանից ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՊՄՌ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Բարսեղյանն աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնում՝ տեխիկական սպասարկման բաժնի պետ, իսկ Ռ. Վասիլյանը՝ նույն ԲԿ-ում՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ։

--0--ԿԿ