Կոտայքի թեմի առաջնորդն ու մարզպետը քննարկել են եկեղեցիների պահպանմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Կոտայք հանդիպում

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը և փոխմարզպետ Վասակ Վարդանյանը հյուրընկալվել են Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Կոտայքի մարզպետը: 

«Սրբազանի հետ մտքեր ենք փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ երկուստեք շեշտելով երկրի համար բարդ ժամանակներում հանրության միասնականությունն ու ամենօրյա քրտնաջան աշխատանքի կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև մարզում եկեղեցիների պահպանմանն առնչվող հարցեր»,- գրել է Մեսրոպյանը:

--00--ԱԹ