ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին վերաբերվող քրեական գործերից մեկը․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Արսեն

ՀՔԾ-ն կարճել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին վերաբերվող  քրեական գործերից մեկը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Երբ մեզ ապօրինի ձերբակալում եք կամ կալանավորում և իսկական դատարաններն ազատ են արձակում, ասում եք, թե ազատող դատավորները վնգստացող դատավորներ են:

ՀՔԾ-ն կարճել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին վերաբերվող ևս մեկ շինծու քրեական գործ: Սա էլ հո դատարա՞նը չի արել, որ ասեք, թե նախկինների վնգստացող դատարանն է: Սա էլ հո ձե՞ր վնգստացող քննչականն է ստիպված արել (առանց դատարան անգամ հասնելու), քանի որ ձեր փուչիկը պայթել է ձեր դեմքին հենց փչելու պահին:

Պարո՛ն գեներալ, մի՛շտ առաջ: Սրանց բոլոր փուչիկները դեռ չփչած պայթելու է իրենց երեսներին:

Պատի՛վ ունեմ

Հ. Գ. Էն 7-ը կուսակցություն փոխած անհայրենիք պատգամավորին՝ նախկին ընկերոջս, ասե՛ք, որ մի օր աչքերիս է դեռ նայել փարձելու: Թե բա՝ մեր իշխանության դեմ պայքարում են հանցանք կատարածները»:

--00—ԼՄ