Վրացական ընդդիմությունը դեկտեմբերի 18-ից բողոքի անժամկետ ցույցեր կսկսի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail
«Кавказский узел»-ը գրում է, որ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ վրացական ընդդիմադիր դաշինքը դեկտեմբերի 18-ից բողոքի անժամկետ զանգվածային ակցիաներ կսկսի։ Ընդդիմադիրները նաև պահանջում են պատժել նախօրեին՝ նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողության օրը ընդդիմադիր ակտիվիստների վրա հարձակված անձանց:

Ցույցերը լինելու են խաղաղ ու անցնելու են գործող օրենսդրության շրջանակում: Ցուցարարները հանդես կգան արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու ընտրական վարչակազմի շտապ փոփոխման պահանջով: