Բուռն բանավեճից հետո գործադիրը որոշեց կրճատել ամանորյա հանգստի օրերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստում առաջարկեց ամանորյա տոները՝ հունվարի 2, 3, 4, 5 և 7-ը դարձնել աշխատանքային, ինչն ըստ Քերոբյանի կբերի ՀՆԱ-ի մոտավորապես 1,2 տոկոս կամ 88 մլրդ դրամ աճի․

«ՀՀ տնտեսական կյանքից այդ կարգավորումները ջնջում են 10 օր։ Այսօրվա Հայաստանը նման շռայլություն իրեն չի կարող թույլ տալ և մենք պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխել»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեման վաղուց էր քննարկվում, միայն մի տարբերությամբ, որ այն սկսում էին քննարկել դեկտեմբերի 2-րդ կեսին։

«Առաջարկում ենք այսօրվանց այս թեման քննարկել ու հասականալ թե հանրային ինչ համաձայնություն կարող ենք ձևավորել, քանի որ շատ նուրբ, բայց նաև կարևոր հարց է։ Պետք է հասականանք նաև մարդիկ այդ օրերին հանգստանում են, թե ձեռք են բերում նորանոր առողջական պորբլեմներ։ Ես կարծում եմ, որ հարցը պարզ չէ, կան բազմաթիվ շերտեր։ Հիմա ընդունում ենք օրենքի նախագաիծ»,- ասաց Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հակադարձելով Քերոբյանին ասաց, որ նախարարությունը ներկայացվող նախագծի այդ տեսքին դեմ է, քանի որ աշխատանքային օրերի կրճատումն էականորեն նվազեցնում է տարվա ընթացքում աշխատողի հանգստի օրերի քանակը

«Իրականությունը չի համապատասխանում այն, որ Հայաստանում հանգստի օրերի քանակով գերազանցում է մի շարք երկրների»։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, որ Փաստ չէ, որ արձակուրդները չեղարկելը 88 մլրդ ՀՆԱ-ի աճ կապահովի․

«Շատ էական չէ, օրինակ 88 մլրդ դրամով ՀՆԱ-ն կավելանա, թե օրինակ 48։ Մյուս ծայրահեղությունն էլ կարող է այն լինել, որ առաջարկենք ոչ միայ նոր տարվա օրերը, այլ աշխատանքային 6 օր սահմանենք, որ ավելի շատ ՀՆԱ ապահովենք, ինչը փաստ չի»։

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս