«Բեմն է մեր սերը, իմաստը կյանքի...». Նարեկ Դուրյանի տարեդարձն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News 

Դուրյան

Անցած տարի արտակարգ իրավիճակում տված մի հարցազրույցում Նարեկ Դուրյանը նշել էր.
«Ծունդս այդպես չի ուրախացնում: Եթե բեմի վրա ծնունդս տոնեի, այո, դա հաճույք կլիներ»:

«Ուրախ ենք, որ այս ծննդյան օրը մաեստրոն նշում է բեմում: Խաղում է իր «Սիրո Մենյուն»` մոնոկատակերգություն նվիրված հենց Նարեկ Դուրյանի 60-ամյակին:  
Մեր սիրելի Նարեկ Դուրյան ջան, ջերմորեն շնորհավորում ենք, հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք, էլ չենք ասում Ձեզ հետ նույն բեմում խաղալու երջանկության մասին: Մաղթում ենք «Լույսեր, վարագույր, շշուկ, կուլիսներ... սրտի դմփոց, սուլոց, ծափեր: Բեմն է մեր սերը, իմաստը կյանքի... բեմը, թատրոնը, այո՛,  c΄est la vie»… միշտ մեզ հետ եղեք` բեմում»,- ասված է «Բոհեմ» թատրոնի շնորհավորական ուղերձում:

 --00—ՄՀ