Ողբերգական վթարի հետևանքով մահացած Լիանա Քոչինյանը այսօր կդառնար 42 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

zwh

Այսօր` օգոստոսի 17-ին,  Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած Լիանա Քոչինյանի ծննդյան տարեդարձն է: Նա կդառնար 42 տարեկան:

Նրա ծննդյան տարեդարձի առթիվ գրառում է կատարել զարմուհին. «Շնորհավոր երկնային ծնունդդ իմ հրեշտակ

- Շնորհակալ եմ քեզ քո տված ջերմության, հոգատարության, մեծ սիրո նվիրվածության համար մոք ջան միշտ հարցնում էիր` Լուս ջան քննությունդ տվեցիր ,աղոթել եմ քո համար հանգիստ կմտնես չլարվես:

Հիմա թողեցիր , որ ես քո համար աղոթեմ ...

- Չգիտեմ ոնց նկարագրեմ քեզ .....մեծացրել ես  ինձ ոնց քո երեխուն շնորհակալ եմ ամեն բանի համար

 Մոք ոնց չեմ ուզում համակերպվեմ էս իրականության հետ ոնց չեմ ուզում ախ🙏»,- գրել է Լյուսի Հակոբյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ու մարդատար Volkswagen-ի բախման հետևանքով տեղում մահացել են մարդատարի 10 ուղևորներն ու վարորդը։ Եվս 6 մարդ՝ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում, նրանից թվում՝ «ԶԻԼ»-ի վարորդը, տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։ 

--00--ԼՀ