Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կան զոհեր ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

հասարակական

Նոյեմբերի 5-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, Suzuki և Opel մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 4 հոգի մահացել են, իսկ 2 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոցներ: 

--0--ԿԿ