Սիրելի Էմանուել, մենք մշտապես տեսնում ենք անձամբ Ձեր հաստատուն դիրքորոշումը ՀՀ-ի ու հայերի հանդեպ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

47667_b

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Մեծարգո պարոն Նախագահ,

Սիրելի Էմանուել,

Մեծ ուրախությամբ և անկեղծորեն Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա  առթիվ:

Տարբեր առիթներով Դուք Ձեր անթաքույց վերաբերմունք եք արտահայտել Հայաստանի ու հայերի հանդեպ: Հպարտությամբ եմ ուզում նշել, որ ժամանակակից աշխարհաքաղաքական անորոշությունների և անկայունությունների պայմաններում մենք մշտապես տեսնում ենք Ֆրանսիայի, ֆրանսիացի ժողովրդի և անձամբ Ձեր հաստատուն, հստակ ու որոշակի դիրքորոշումը: 

Երախտապարտ ենք Ֆրանսիային՝ Սենատի և Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված՝ Ադրբեջանի հակահայկական գործողությունները դատապարտող բանաձևերի համար»։

--00—ՅՄ