Հռհռում ու հրճվում էին ԱԺ-ում, տեսնես ինչի՞ համար, գերիների մահվա՞ն․ Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

նկար

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով 19-ի հայ գերիների խոշտանգման ու սպանության փաստին։

«Մարդասպանները

Այսօր հայտնի դարձավ, որ 19 անձ, որոնք գերի են եղել մոլագարի ընկեր Ալիևի մոտ, խոշտանգվել ու սպանվել են: Նրանց թվում են և՜ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք:

Նրանք ողջ կլինեին, եթե մենք երկրում իշխանություն ունենայինք: Եթե կապիտուլյանտ արյան վաճառականը կարողանար նորմալ բանակցել ու ամեն ինչ հանձնելուն զուգահեռ այդ մարդկանց հետ բերեր: Չարեց, քանզի անկարող է:

Շատերը առհասարակ ողջ կլինեին, եթե նա չլիներ կամ գնար: Ավաղ:

Նա ու իր ոհմակը այսօր հռհռում ու հրճվում էին Ազգային ժողովում: Տեսնես ինչի՞ համար: Գերիների մահվա՞ն»,-գրել է նա և հրապարակել օրվա ընթացքում ամենաշատը շրջանառված լուսանկարը։

--00—ԼՄ