ՈՒՂԻՂ. Կենտրոնի թաղապետարանում ծեծի են ենթարկել աշխատակցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան:

Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանի հրահանգով՝ սկզբում լրագրողներին չեն թողել ներս մտնել շենք, այնուհետև որոշումը փոխվել է: Այս պահին թաղապետարանում փակ դռների ետևում անցկացվում է քննարկում, որին լրագրողներին արգելել են ներկա գտնվել:

--0--ԿԿ