Արզաքանցյանը մեծ հավակնություններ ունի․ սպոնսորն էլ կինն է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլը գրել է, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արցաքանցյանը բանակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» «վերցնելու» շուրջ։ Գործարքի «քավորը», ըստ լուրերի, Նիկոլ Փաշինյանն է։

Որոշ տեղեկություններով, «Ժառանգությունում» բունտ է բարձրացել՝ այս օդիոզ կերպարի հետ միանալու առիթով եւ, մասնավորապես վերջերս կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տված Նարինե Դիլբարյանն է ընդդիմացել այդ գործարքին, Րաֆֆին որոշել է «զադնի դնել», բայց դեռ վերջնական չէ, չնայած երեկ Հովհաննիսյանի անունից հերքում տարածեցին։

Հնարավոր է՝ ցուցակը գլխավորի Րաֆֆին, իսկ գործարարը լինի սպոնսորի դերում։ Սակայն քաղաքով մեկ իր պաստառները կախած Արզաքանցյանը մեծ հավակնություններ ունի եւ արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Իսկ պրոյեկտի սպոնսորի դերում հանդես է գալիս նրա կինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս