ՌԴ ԱԳ փոխնախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1.jpg

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն մայիսի 18-ին ընդունել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պյեր Լևիին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրերի դրությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- հայտնում են ՌԴ արտաքին գերատեսչությունից:

--00--ԱԹ