Կամայականորեն արգելանքի տակ է պահվում դատավոր Ալեքսանդր Ազարյանի ավտոմեքենան. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Հասարակական

Կամայականորեն արգելանքի տակ է պահվում դատավոր Ալեքսանդր Ազարյանի ավտոմեքենան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Արդեն սեւ հումորի ժանրից՝  Հայաստանի տխմար իշխանությունը արդեն 11-րդ օրնէ առանց որեւէ իրավական հիմքի, կամայականորեն արգելանքի տակ է պահում դատավոր Ա.Ազարյանի ավտոմեքենան: Գլխավոր դատախազին, ոստիկանապետին եւ ՄԻՊ-ին ուղարկված դիմումները դեռեւս որեւէ արդյունք չեն տվել:

Հիշեցնեմ, որ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք /պլաշադկա/ ՃՈ պետի տեղակալի բանավոր ցուցումով, առանց որեւէ պատճառաբանության»,- գրել է նա։

--00--ԿԿ