Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Արոնյան

Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության օրը:

Ամեն անգամ այս օրը ինքս ինձ հարցնում եմ, եթե չլինեին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, ովքեր կհիշեին մեր մասին …

Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը, հավատն ու երկիրը:

Աստված օրհնի մեր հերոսներին»:

--00--ԱՀ