Հանգստացե՛ք, Ծառուկյանը Փաշինյանի հետ կոալիցիայի չի գնա․ սև PR են անում. Իվետա Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Հանգստացե՛ք, Ծառուկյանը Փաշինյանի հետ կոալիցիայի չի գնա։ Մեզ, իշխանությունների հետ կապելով, սև PR են անում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Խոսելով կուսակցության նախընտրական ցուցակից պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի ու Նաիրա Զոհրաբյանի դուրս մնալու պատճառների մասին՝ նա ասել է, որ դա արել է սերնդափոխության նպատակով։

Տոնոյանը վերահաստատել է, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում է իշխանություն վերցնելու, երկիրն այս վիճակից դուրս բերելու նպատակով։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ սահմանային իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ առաջարկի, անկլավների, սահմանագծման ու սահմանազատման աշխատանքային հանձնաժողով ձևավորելու, ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հնարավորությունների մասին մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ