Նիկոլը մարտի 1-ի քրեական գործով դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվել է, թե՞ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Ղազինյան

Շատ հետաքրքիր է, նիկոլը մարտի 1-ի քրեական գործով դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվել է, թե՞ ոչ։  Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը։  

«Ենթադրում եմ, որ պետք է ենթարկված լինի այդպիսի փորձաքննության, քանի որ քրեական գործի շրջանակներում պետք էր որոշել մեղադրյալ փաշինյանի մեղսունակության հարցը։

Իսկ եթե չի անցկացվել, ապա առաջանում են այլ հարցեր. ու՞մ պահանջով և ի՞նչ նպատակով չի նշանակվել դատահոգեբուժական փորձաքննություն առերևույթ անմեղսունակության հատկանիշներ ունեցող մեղադրյալ փաշինյանի նկատմամբ։

Դեռ կպարզենք . . .»,-գրել է նա։ 

--00—ՄՀ