Դուք իրավունք չունեք կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ղազինյանը՝ ԳՇ պետին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

կոլաժ

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարոն գեներալ, Դուք իրավունք չունեք կատարել նիկոլ փաշինյանի ապօրինի հրամանները, նա չի հանդիսանում ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատար։

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի վերջին 3 ամիսների վարքագիծը խիստ տագնապ է առաջացնում ՀՀ արժանապատիվ ու գիտակից քաղաքացիների շրջանում:

Զինվորական մասնագիտական շրջանակներում նա ունի պրոֆեսիոնալ զինվորականի համբավ և ուղղակի չէր կարող իրեն այսպես դրսևորել:

Պատերազմի ընթացքում թույլ տրված սխալների ծավալն ու խորությունը հուշում է, որ նա ստացել է ճակատագրական սխալներ կատարելու ակնհայտ ապօրինի հրամաններ, ինչի հետևանքով ՀՀ կանոնավոր բանակը վերածվել է անկազմակերպ կամավորական ջոկատների:

Միակ բացատրությունը, որ կարող է այստեղ լինել, դա Նիկոլի դավաճանական հրամաններն են, որ նա ստիպված է եղել և մինչ այժմ շարունակում է կատարել՝ վիժվածքին թյուրիմացաբար ընդունելով որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատար:

Սակայն ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունից նրան չեն զեկուցել, որ նիկոլը, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ նույնիսկ ռազմական դրության պայմաններում:

Ավելի քան վստահ եմ, որ եթե Օնիկ Գասպարյանը իմանար, որ ադրբեջանական ազդեցության գործակալ նիկոլ փաշինյանը յուրացրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի իշխանությունը, ապա պետական դավաճանը վաղուց բանտում կլիներ, իսկ պատերազմը մենք չէինք պարտվի:

Նույնիսկ այսօր Գասպարյանը շարունակում է կատարել նիկոլի հրամանները՝ նրան սխալմամբ համարելով գլխավոր հրամանատար, ինչի հետևանքով ՀՀ բանակը դուրս է եկել Սյունիքի սահմանից՝ բնակիչներին թողնելով ադրբեջանական կանոնավոր բանակի առջև»:

 --00—ՄՀ