Հայաստանում ընտրություններն անցկացվել են երկրի օրենքին համապատասխան․ Դաշնության խորհուրդ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 21,  24News

Փաշինյան

Հայաստանի արտահերթ ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ դիտորդների արձանագրած աննշան խախտումները չեն կարողացել ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Վիկտոր Սմիրնովը, որը գլխավորել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի դիտորդական պատվիրակությունը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցել են ազգային օրենսդրության և միջազգային չափանիշների համաձայն: Այն աննշան խախտումները, որոնք արձանագրել են միջազգային դիտորդները, տեխնիկական բնույթ են կրել, և, անկասկած, չէին կարող ազդել կամարտահայտման արդյունքների վրա»,- ասել է Սմիրնովը:

Նա ասել է, որ քվեարկության օրն անձամբ այցելել է 17 ընտրատեղամաս, իսկ, ընդհանուր առմամբ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդների խումբը եղել է Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի 77 ընտրատեղամասում:
 

  --00—ՄՀ