ՀՔԾ–ն Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Չարչյան

«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Միեւնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։ Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում Է քաղաքական երանգներ»,- գրել է նա:

--00--ԱԹ