Տարածաշրջանի երկրներն ի վիճակի են լուծել Հարավային Կովկասի հարցերը. Իրանում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Իրանում ՌԴ դեսպան

Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանը, IRNA-ին տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ Մոսկվան հանդես է գալիս արտատարածաշրջանային երկրների՝ Կովկասյան հարցերին միջամտության դեմ: 

«Մենք վստահ ենք, որ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանն ու ՌԴ-ն ի վիճակի են լուծել Հարավային Կովկասի խնդիրները: Եթե Վրաստանը ևս ցանկանա մասնակցություն ունենալ այդ գործընթացին, Մոսկվան դա կողջունի»,- ասել է նա:

Ավելի վաղ Իրանն արդեն ԼՂ հակամարտության լուծման համար առաջարկել է 3+3 բանաձևը, որի մաս կդառնան վերոնշյալ երկրները: Սակայն, Հայաստանը հանդես է գալիս գործող՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի պահպանման օգտին:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս