Խաղաղապահներն Արցախի Սոս գյուղը մաքրում են չպայթած զինամթերքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

Արցախ

 Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ինժեներական և սակրավոր ստորաբաժանումները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքը մաքրել ականի վտանգից և պայթուցիկ օբյեկտներից:

Ներկայումս ռուս զինծառայողները որոնում են պայթուցիկ նյութեր և չպայթած զինամթերք Մարտունու շրջանի Սոս գյուղի ողջ տարածքում:

Սակրավորները ստուգել են բնակելի տները, սոցիալական նշանակության շենքերը, ճանապարհները և հարակից տարածքները և ականազերծել դեռևս այս տարվա փետրվարին։  Այժմ մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները տարածքի ամբողջական մաքրում են իրականացնում:

«Այսօր մենք գտնվում ենք Սոս գյուղում, նպատակն է տարածքի ամբողջական մաքրում իրականացնել պայթուցիկ օբյեկտներից: ... Այսօր որոնողական գործընթացի ժամանակ հայտնաբերվել են մի շարք պաշտպանական և հարձակողական նռնակներ և 30 մմ տրամաչափի պարկուճներ», - հաղորդել է մարդասիրական ականազերծման խմբի սպա Իլյա Ստոլիչնին:

Տարածքի մաքրումն իրականացվում է ժամանակակից կոնտակտային և ոչ կոնտակտային ականորսիչներով, ինչպես նաև շների միջոցով։

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2,139 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1880 շենք, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել է 25 640 պայթուցիկ առարկա և չեզոքացվել է:

--00—ՄՀ