Նիկոլ Փաշինյանի դեմ խոսելու համար հերթական քաղաքացին հայտնվել է մեղադրյալի աթոռին

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Փաշինյան
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վարչապետի հասցեին կոպիտ արտահայտություններ հնչեցնելու համար հերթական քաղաքացին հայտնվել է մեղադրյալի աթոռին:

Խորեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սոցիալական կայքի իր էջում, հանրային հասանելի հարթակով, քաղաքական հայացքներով պայմանավորված ՀՀ վարչապետի նկատմամբ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին կատարել է բռնության գործադրելու հրապարակային կոչեր:

--00—ՄՀ