Պետք է քաղաքացիներին բերման ենթարկելու հիմնավոր պատճառներ ներկայացնեն․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1

Անդրադառնալով այսօր «Ադեկվադ» միաբանության անդամներին և «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին բերման ենթարկելու միջադեպին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 «Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել հինգ քաղաքացիների։ Բազմիցս նշել ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է, անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիները որ քաղաքական ճամբարից են՝ «հեղափոխական», թե «հակահեղափոխական»։

Ասվածից հետևում է, որ վարչապետ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ, հակառակ պարագայում հիմքեր կան ենթադրելու, որ քաղաքական ղեկավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում իր ընդդիմախոսներին կամ էլ արհեստականորեն հետապնդման իմիտացիա է ստեղծում»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս