Ավազակային հարձակում՝ Երևանում․ դիմակով, զենքով թալանել են CRED վարկային կազմակերպությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

դիմակ

Հունիսի 28-ին դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել են նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։

Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները։

Թե ինչքան գումար է հափշտակվել, պարզվում է։ Աղբյուրը հայտնում է, որ նշված վարկային կազմակերպությունը հսկվում է «Արմոբիլ» ընկերության կողմից, և արդյոք այդ պահին նշված ընկերությունից մարդիկ եղե՞լ են, թե՞՝ ո՛չ, նույնպես պարզվում է։ 

--00—ԼՄ