Նախօրեին բացահայտվել է հանցագործության 71 դեպք, որից 4-ը՝ ընտանեկան բռնության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

1

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6-ական, խարդախության ու ընտանեկան բռնության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, տարածելու ու սպառնալիքի՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, համակարգչային հանցագործության, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, փաստաթղթի կեղծիքի, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՄ