Հայ զինվորի հաջորդ մահը «կթաղվի» «սուպերկարևոր» տեղեկատվության տակ․ Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

արման

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ադրբեջանական կողմը սպանել է հայ զինվորի: Ադրբեջանը ամրապնդվում է Հայաստանի գրավյալ տարածքներում: Ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Արցախում գիշերը կրկին ադրբեջանցիների կողմից կրակոցներ են լսվել:

Ինչպե՞ս կպատասխանեն փաշինյանական իշխանությունները:

Պատասխան՜֊Ոչ մի կերպ չեն պատասխանի, քանի որ «պողպատե մանդատը» միայն ներքին օգտագործման համար է, քանզի այս իշխանությունները շատ կոռեկտ են ու նուրբ ադրբեջանցիների ու թուրքերի հանդեպ:

Հիմա նորից զայրացած հաղորդագրություններ կգրվեն Telegram-ում և Facebook-ում։ Իշխանությունները պատասխան գործողություններ ձեռնարկելու փոխարեն կրկին կսկսեն խոսել կապիտուլյացիայի երկրորդ մասը ստորագրելու անհրաժեշտության մասին «սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի» քողի ներքո, որը իրականում Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնման և Հայաստանի մասնատման սկիզբն է լինելու:

Հասկանալի է, որ փաշինյանական կառավարությունը հայելանման պատասխան չի տա, և հայ զինվորի հաջորդ մահը «կթաղվի» «սուպերկարևոր» տեղեկատվության տակ, թե ով ինչ պաշտոններ է ստացել և ինչ «թոթոլ» պատառ է խլել իշխանության համար ընթացող պայքարում:

...

Ապագա Կա՛...վայելե՛ք»,-գրել է Աբովյանը։

--00—ԼՄ