Արցախից բռնահանվածների համար անվճար երթևեկություն՝ դեպի Երևան, Գյումրի, Երասխ, Արաքս․ ՀԿԵ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դդ

Արցախից տեղահանվածների համար Հարավկովկասյան երկաթուղին սեոպտեմբերի 25-ից ընձեռում է տեղական հաղորդակցության գնացքներով (դեպի Երևան, Գյումրի, Երասխ, Արաքս) անվճար երթևեկելու իրավունք: Այդ մասին հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից։ 

Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք
Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք
Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք
Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք
Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք

«Խնդրում ենք գնացքով երթևեկելու համար Ձեր անձնագիրը ներկայացնել գնացքի վերահսկիչին: Գնացքների ժամանակացույցին, երթևեկության կանոններին կարող եք ծանոթանալ կայարաններում տեղակայված տեղեկատուներում, գնացքներում վերահսկիչներից և Ընկերության կայքում»,- ասվում է ՀԿԵ հաղորդագրության մեջ։  

--00—ՍՊ