Արցախի հարցում ինֆորմացիոն վակուումը պետք է վերացվի, այն տարատեսակ ասեկոսեներ է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

«Հայկական կողմն ասում է, թե սեղանին փաստաթուղթ չկա, ադրբեջանականը նշում է, թե խոսակցություններ են գնում։ Մեր ԱԳՆ-ն պարզաբանումներ պետք է ներկայացնի այս մասով»- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ երկու օր տևած քննարկումներին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Իշխանություններն ասում են, թե բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, բայց այդ դեպքում ի՞նչ են այդքան երկար բանակցել արտգործնախարարները։ Ինֆորմացիոն վակումը պետք է վերացվի, այն տարատեսակ ասեկոսեներ է ստեղծում»,- նշեց Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։