Տոմսկում անհետացել է ուղևորատար Ան-28-ը. ինքնաթիռում եղել է 17 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Ան28

Ռուսաստանի Տոմսկի մարզի Բակչարսկի շրջանում անհետացել է Ան-28 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությանը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում 17 մարդ է եղել։

Ինքնաթիռը պատկանում է «Սիբիրի թեթև ավիացիա» ԲԲԸ-ին: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

--00--ԱԹ