Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Լիանա Հակոբյանը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հասարակական

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ դատական նիստը նշանակվել է օգոստոսին, գործը քննող դատավոր Լիանա Հակոբյանը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:

«Դատարան ներկայացված է երեք հայց և երեք հայցով երեք տարբեր դատավորներ են քննում, որոնցից մեկը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան: Արդեն նշանակվել է այդ գործը քննող այլ դատավոր, որը դեռևս նիստի օր չի նշանակել»,- նշեց նա:

Հարցին, թե դատավորի փոփոխությունը չի՞ դժվարացնում գործի քննությունը, փաստաբանը պատասխանեց, որ ընդամենը նիստի քննությունը մի փոքր կարող է ձգվել:

--00--ԿԿ