Սևանա լճի հանրային լողափի հարևանությամբ կնոջ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Սևան

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափի հարևանությամբ ջրի ափին կնոջ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  Փաստի առթիվ քննիչ Լ․ Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  

--00—ՄՀ

Տեսանյութեր