Դատարան հայց է ներկայացվել՝ Գագիկ Ջհանգիրյանի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Ջհանգիրյան

Դատավորի թեկնածու Լիլիթ Գաբրիելյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել  24.05.2021թ. թիվ ԲԴԽ-33-Ո-56 որոշումը՝ Լիլիթ Գաբրիելյանին դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից հանելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը դատարան է մուտքագրվել երեկ՝ հուլիսի 28–ին։

--00--ԱԹ